Մայրաքաղաքի որոշ փողոցներ կառավարության կողմից կճանաչվեն գերակա հանրային շահ
Նմանատիպ
Երևանի Պռոշյան և Դ.Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքի նկատմամբ ՀՀ կառավարության կողմից կճանաչվի բացառիկ’ գերակա հանրային շահ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ այդ մասին հարցն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 28-ի նիստի օրակարգում:
Նշված տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ կճանաչվի քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով, որը հաստատվել է «Երևանի գլխավոր հատակագծի /2006-2020թթ./ իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի հաստատման մասին» որոշմամբ:
«Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շենք- շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Կառավարության 2007թ. որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը հանդիսանում էր նշված տարածքների ձեռքբերող: Ընկերության կողմից տարածքներում մասամբ կատարվել են օտարման գործընթացներ և տարածքների նկատմամբ նոր բացառիկ’ գերակա հանրային շահ ճանաչելու նպատակը նշված աշխատանքների շար ունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը»,- նշված է հիմնավորման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում