Առաջիկա օրերին տեղումները չեն դադարի
28/11/2013 10:15
Նմանատիպ
ՀՀ տարածքում առաջիկա մի քանի օրերին կգերակայի փոփոխական եղանակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան’ 5-10 մ/վրկ, նոյեմբերի 28-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում’ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 28-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը մայրաքաղաքում կգրանցվի 12 աստիճան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում