ԱՄՆ-ն առաջարկում Է Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնել Միջերկրական ծովում՝ իր նավերից մեկի վրա

ԱՄՆ-ն առաջարկում Է Սիրիայի քիմիական զենքի պաշարները ոչնչացնել իր նավերից մեկում՝ միջազգային ջրերում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, AP գործակալությանը հայտնել Է վարչակազմի մի ներկայացուցիչ, որը չի ցանկացել հայտնել իր անունը:

Նրա խոսքով՝ պլանին համապատասխան, որը դեռ ենթակա Է հաստատման, քիմիական զենքն առաջարկվում Է ոչնչացնել ամերիկյան «Քեյփ Ռեյ» բեռնատար նավում՝ Միջերկրական ծովում: Ըստ որում, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նավի մերձակա ջրատարածքը կպարեկեն ամերիկյան ռազմանավեր:

«Քեյփ Ռեյը» պատկանում Է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությանը: Դրա գրանցման նավահանգիստը գտնվում Է Փորտսմուտում (Վիրջինիայի նահանգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում