Գյումրին՝ տենդի մեջ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ նախատեսվում է Գյումրիի փողոցները լցնել մարդկանցով, ովքեր անցնելուց պետք է ողջունեն նրան: Ավելին՝ չնայած դեռ հստակ չէ, թե Պուտինը որ ճանապարհով է անցնելու, սակայն թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ երկու տարբերակ կա, և ապահովության համար այդ երկու ճանապարհն էլ ամբողջությամբ պետք է ծածկված լինի մարդկանցով:

Մասնավորապես՝ արդեն իսկ ոտքի է հանվել դպրոցների բարձր դասարանների աշակերտները, բոլոր ուսուցիչները, սպորտդպրոցների մարզիկները, և բնականաբար, բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում