Ադրբեջանը «Չողանը» գողացել է Իրանից
Նմանատիպ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն շտապ պահպանություն կարիք ունեցող, ձիերով իրանական մականախաղը’ «Չողանը» ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցել է որպես ադրբեջանական ավանդական ազգային խաղ: Այդ մասին որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմտեի’ դեկտեմբերի 2-7-ին Բաքվում տեղի ունեցող 8-րդ նստաշրջանի ընթացքում:Ադրբեջանն ավելի վաղ հայտ էր ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին’ իրեն չպատկանող այդ ավանդական իրանական խաղը որպես ադրբեջանական ազգային խաղ գրանցելու մասին:
Իրանի ազգային պատմա-հնագիտական միությունը բողոք էր հայտնել այդ կապակցությամբ’ նամակ ուղարկելով միջազգային կազմակերպությանը եւ պատմելով իրականությունը պատմական այդ խաղի մասին: Իրանական կողմը նշել էր, որ Ադրբեջանը հայտում չի ընդգծել, որ «Չողան» (ադրբեջանական մեկնությամբ’ «Չովղան») խաղը պատմականորեն տարածված է եղել Իրանում եւ մի շարք հարեւան երկրներում, այդ թվում’ Հայաստանում:
Ըստ երեւույթին Իրանին չի հաջողվել վերահամոզել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, առավել եւս, որ միջոցառումն անցկացվում է «խավիարային դիվանագիտության» համաշխարհային կենտրոն հռչակված Բաքվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում