Հայաստանը տարեցտարի ավելի արդյունավետ է պայքարում կոռուպցիոն երևույթների դեմ. Էդուարդ Շարմազանով
Նմանատիպ
Կոռուպցիան այն հիմնական մարտահրավերներից մեկն է, որի դեմ պետք է շարունակել անողոք պայքարը: Այս մասին կառավարությանն ուղղված ՀԱԿ խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կոռուպցիան աղետ է մեր երկրի համար և դանդաղեցնում է պետության զարգացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նշեց Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ «Թրանփարենսի ինթերնեյշնլը» հրապարակել է տվյալներ, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանն այս ոլորտում առաջ է անցել 11 կետով ու ԱՊՀ երկրների մեջ ունի լավագույն ցուցանիշը:
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ Հայաստանը տարեցտարի ավելի արդյունավետ է պայքարում կոռպցիոն երևույթների դեմ:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը «Համատարած և համակարգված կոռուպցիա» խորագրով հարցապնդում էր ուղարկել կառավարությանը, ըստ որի’ Հայատանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, և կոռուպցիոն համակարգի բուրգը գլխավորում են պետական պաշտոնյաները: ԱԺ-ում հարցի քննարկումն ավարտվել է, և այն քվեարկության կդրվի դեմտեմբերի 5-ին կայանալիք նիստի ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում