Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց նաև Նիդեռլանդներին
Նմանատիպ
Շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը տոնում է երկրորդ անընդմեջ հաղթանակը: Նիդեռլանդներ-Հայաստան 0,5-3,5: Մրցավեճում առաջինը պարտիան ավարտեց Տիգրան Լ.Պետրոսյանը: Սպիտակներով հրաշալի սկսելով խաղը’ նա հասավ ցանկալի արդյունքի: 29-րդ քայլին Պետրոսյանը ստիպեց Էրվին Լամին հանձնվել: Միավորը կիսեց Գաբրիել Սարգսյանն, ով երրորդ խաղատախտակին մրցում էր Սերգեյ Տիվյակովի հետ:
Պարտիան ավարտվեց 43-րդ քայլին:Ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը ևս հաղթանակով ավարտեց պարտիան: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը ստիպեց Անիշ Գիրին հանձնվել 58-րդ քայլին: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Վլադիմիր Հակոբյանը վերջինն էր, ով ավարտեց պարտիան: Ավելի քան 5 ժամ տևած պարտիայում առավելությունը Հակոբյանի կողմն էր: 68-րդ քայլին Լյուկ վան Վելին հանձնվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում