Քահանան օբյեկտ է ուզում կառուցել
05/12/2013 10:15
Նմանատիպ
«Օհանավան գյուղի բնակչուհի Սուսաննա Գաբրիելյանն ամեն հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ անողների թվում է: Հանրային կարևորություն ունեցող հարցերի կողքին իր խնդիրն է հուզում, որը նույնպես ընդհանուր պատճառներ ունի»:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Սուսաննան պատմել է, որ Օհանավանի հոգևոր առաջնորդ Եփրեմ քահանա Զարգարյանը աչք է դրել իր պապական հողի վրա և ցանկանում է այնտեղ օբյեկտ կառուցել:
«Եփրեմ քահանան, տիկնոջ պատմելով, մի քանի անգամ ակնարկել է, թե հողամասը վաճառիր, գնեմ, բայց մերժում է ստացել: Այս տարվա հուլիս ամսից Գաբրիելյանին են սկսել այցելել ոստիկաններն ու ստիպել բացատրություն գրել այն մասին, թե այդ հողն ապօրինի է, և որ ընկուզենիներն էլ ապօրինի է տնկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում