«Ես չեմ ծախվում, իրանց ինչքան փող պետք ա ես կարամ տամ»

«Դեկտեմբերի 8-ին Արարատի մարզի Այնթափ համայնքում նախատեսված են համայքապետի ընտրություններ: Առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը և նախկին գյուղապետ, «ֆլեշ» ՍՊԸ-ի վարորդ Լևոն Թարվերդյանը»:

Վերջինս երեկ «Ժամանակ»-ին հայտնել է, որ իրեն այս ընթացքում տարբեր առաջարկներ են արել, որպեսզի հանի թեկնածությունը: Մասնավորապես օրերս իրեն է զանգել Մասիսի քաղաքապետը ՀՀԿ-ական Ալեքսանդր Հակոբյանը և հարցրել՝ ինչքան փող է ուզում, որ հանի թեկնածությունը:

«Բայց ես չեմ ծախվում, իրանց ինչքան փող պետք ա ես կարամ տամ»,- ասել է Լևոն Թարվերդյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում