Երևանի մի շարք խաչմերուկներում դեկտեմբերի 16-ից կգործարկվեն նոր արագաչափեր
06/12/2013 11:26
Նմանատիպ
Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Վ. Սարգսյան փողոց-Խորենացու փողոց, Շիրազի փողոց-Մազմանյան փողոց, Թումանյան փողոց-Սարյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց և Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց խաչմերուկներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում