1915 թվականի իրադարձությունների պատմական հետազոտություն կատարողները դրամաշնորհ կստանան
Նմանատիպ
«Հիշողության և պատմության հետազոտման հիմնադրամ»-ը հայտարարել է դրամաշնորհների մրցույթ’ 1915 թ. դեպքերի և հիշողությունների ուսումնասիրման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Հրանտ Դինք» հիմնադրամի կայքից:Պատմական հետազոտությունների աջակցության հիմնադրամը, որը 2010 թվականին ստեղծվել է Ալփեր Օքթեմի աջակցությամբ, ով նաև «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմնակիցներից է, ուղղված է այն հետազոտությունների խրախուսմանը, որոնց նպատակն է բացահայտել 1915 թվականի իրադարձությունների ժամանակ առանցքային գործընթացները, գտնել այդ տարիներին ապրած մարդկանց’ այդպիսով արտացոլելով պատմության կարևոր փաստերը:
Այս տարվա դրությամբ’ հիմնադրամի ծավալները մեծացել են, և թարմացվել է անվանումը’ դառնալով «Հիշողության և պատմության հետազոտման հիմնադրամ», որի աշխատանքը նաև ուղղված է 1915 թվականից մինչ մեր օրերն ընկած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների, դեպքերի, ավելի ուշ սերունդների մոտ դրա թողած հետքերի վերհանմանը, ինչպես նաև տարբեր միջոցներով դրանք հիշելու և մինչ մեր օրերը հասցնելու հետազոտություններին:
Դրամաշնորհի հավակնորդ ծրագրերը պետք է լինեն անգլերեն եւ թուրքերեն, դրանք պետք է լինեն ոչ պակաս, քան 7 էջ: Մի քանի դիմորդներ կարող են դիմել դրամաշնորհի համար մեկ ծրագրով: Նրանք, ովքեր դիմել են մինչ 2012 թվականը, նորից կարող են դիմել դրամաշնորհի համար: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի հունվարի 10-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում