Լիոնել Մեսիի հորը կասկածում են նարկոգումարների «լվացման» մեջ

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, կասկածվում Է թմրադեղերի ապօրինի վաճառքից ստացվող գումարների «լվացման» մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով El Mundo կայքը, Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները արդեն հետաքննություն են անցկացնում’ կասկածելով, որ վերջերս «Մեսիի ընկերներ» ֆուտբոլի ընկերական հանդիպումը կազմակերպվել Է հենց թմրադեղերի վաճառքից ստացված գումարների օրինականացման նպատակով, եւ Խորխե Մեսին ստացել Է այդ գումարի 10-20 տոկոսը’ որպես հոնորար:

Քննիչներն արդեն հարցաքննել են Մեսիին, ինչպես նաեւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Ալվեսին, Մասկերանոյին եւ մյուսներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում