Փրկում են չեղած պատիվը

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ-ում ներքին հրաման է իջեցվել՝ շտկելու ԱԺ պատգամավորների կենսագրական տվյալները: Քանի որ հայոց բանակի 22 ամյակի առիթով բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների և պաշտոնյաների վերաբերյալ, ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակ ծառայած պատգամավորների տվյալները գրել: Եվ ահա բոլոր պատգամավորները, որոնք ծառայել են հայկական կամ խորհրդային բանակում, պետք է ԱԺ կայքում՝ պատգամավորների կենսագրական տվյալների մեջ, հստակ մատնանշեն ԶՈւ-ում ծառայած լինել-չլինելու հանգամանքը:

Երեկ ԱԺ պատգամավորներից շատերի օգնականները զբաղված էին այդ ճշտումներով: Ավելին, նույն աղբյուրները թերթին փոխանցել են, որ նման հրահանգ իջեցվել է նաև մյուս պետական մարմիններին՝ կառավարություն, նախարարություններ, կառավարության առընթեր մարմիններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում