Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ձեւավորվել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «1602 Զինվորական կլինիկական հոսպիտալ» կառուցվածքային ստորաբաժանումը, որը բազմապրոֆիլային բուժհաստատություն Է 100 մահճակալ ունեցող ստացիոնարով, ախտորոշման, ֆիզիոթերապիայի, վիրաբուժության, ատամնաբուժության, ռենտգենյան եւ օժանդակ այլ բաժանմունքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բժշկական կենտրոնում աշխատում են զինծառայողների ընտանիքների անդամները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:Հոսպիտալը կատարում Է ստացիոնար բուժման եւ վիրահատման, ռազմակայանի մոտոհրաձգային եւ ավիացիոն ստորաբաժանումների անձնակազմի տարբեր հիվանդությունների հայտնաբերման գործառույթներ: Իրականացվում են նորակոչիկների պլանային խորացված բուժզննումներ, աշխատում են ռազմաբժշկական հանձնաժողովներ եւ կանոնավոր կերպով տրամադրվում են առողջարանային վերականգնողական բուժընթացի ուղեգրեր: Նախատեսվում Է, որ մոտ ժամանակներս հոսպիտալը կհամալրվի արդիական բժշկական սարքավորումներով, ինչպես նաեւ նոր դեղորայքով: