26.1 C
Yerevan

Լավրովը զարմացած է ԵՄ-ի` «Հարավային հոսքի» վերաբերյալ հայտարարությունից

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

Պաշտոնական Մոսկվան անհանգստություն է հայտնել ԵՄ-ի կոչի վերաբերյալ, որով առաջարկում է «Հարավային հոսքի» երկրներին վերանայել Ռուսաստանի և ծրագրին մասնակից երկրների համաձայնագիրը: Այս մասին «Политика» սերբական թերթի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Նպաստելով եվրոպական երկրներ գազ մատակարարելու ուղիների բազմազանեցմանը’ Հարավային հոսքը Ռուսաստանի ծանրակշիռ ներդրումն է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համակարգի ապահովման գործում »,-նշել է Լավրովը’ հավելելով, որ Սերբիայի պարագայում խոսքը գնում է նաև երկու միլիարդ դոլար ներդրումների մասին:

«Այս համատեքստում Բրյուսելի’ Ռուաստանի և Հարավային հոսք նախագծի երկրների միջև միջկառավարական համաձայնագրերի վերանայման որոշումը դրանք համապատասխանեցնել ԵՄ-ի երրորդ էներգափաթեթին, զարմանք և անհանգստություն է առաջացնում:

Ակնհայտ է, որ ԵՄ-ի օրենսդրությունը չպետք է հետընթաց կերպով խոչընդոտի նախկինում արդեն ձեռք բերված համաձայնագրերի կատարմանը », – ասաց Լավրովը ‘ հիշեցնելով, որ վերը թվարկված համաձայնագրերը միջազգային իրավունքի անբաժանելի մասն են և մեկ կողմի որոշմամբ չեն կարող փոփոխությունների ենթարկվել:

Անդրադառնալով ԵՄ-ՌԴ հարաբերություններին’ Լավրովը նշեց, որ երկու ուժերի միջև հարաբերություններում քիչ խնդիրներ չեն կուտակվել, որոնք կապված են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի վարած քաղաքականության հետ:Լավրովը նշել է, որ այդ հարցերը բաց կոնտեքստով քննարկվել են վերջերս կայացած ԵՄ-ՌԴ խորհրդաժողովի ժամանակ:

spot_imgspot_img