26.1 C
Yerevan

Մերկելը դեռ սկեպտիկորեն է վերաբերվում Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

Կայացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Էրդողանը նշեց, որ մարտի երսունին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները լավ ցուցիչ կլինեն իր գլխավորած ԱԶԿ-ի վարկանիշը ստուգելու համար:

Մերկելը կոչ արեց Էրդողանին  արդարադատության համակարգում բարեփոխումներ կատարել և կոռուպցիոն սկանդալի գործով արդար դատաքննություն իրականացնել: Ի պատասխան հարցին, որ անկախ դատատական համակարգի ձևավորումը կնպաստի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների ակտիվացմանը, Մերկելն ասաց , որ յուրաքնչյուր երկիր ինքը պետք է լուծի իր ներքին խնդիրները’ ավելացնելով, որ ինքն աջակցում է Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին:

Միևնույն ժամանակ Մերկելը դժվարացել է անդամակցության համար որևէ կոնկրետ և սահամանափակ ժամկետներ նշել:

«Յուրքանչյուր երկիր պետք է հետևի դեմոկրատացման իր ուղուն’ ելնելով իր ներքին ուժի վրա»,- մատնաշել է Մերկելը’ հայտնելով իր աջակցությունը որքան հնարավոր է շուտ արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված գլուխների բացման համար:

«Մենք քայլ առ քայլ առաջ կգնանք: Գաղտնիք չէ, և իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, որ ես սկեպտիկորեն եմ վերաբերվում Թուրքիայի լիարժեք անդամակցությանը: Սակայն հիմա դամ մեզ պետք է չանհանգստացնի»,- հայտարարել է Մերկելը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմանի հարաբերությունները և միջազգային իրավիճակը: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին’ Մերկելը բարձր է գանահատել Թուրքիայի ներդրումը սիրիացի փախստականններին ընդունելու հարցում:

spot_imgspot_img