10.1 C
Yerevan

ԶԼՄ-ն պետք է փորձի տարբերել իրականում գոյություն ունեցող օգտատերերին կեղծ օգտատերերից

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, որը նախատեսում է, որ այսուհետև ԶԼՄ-ները պատասխանատվություն կկրեն Facebook-ի կամ այլ սոցցանցերի անանուն օգտատերերի վիրավորական, զրպարտչական ստատուսները, մեկնաբանությունները հրապարակելու համար: Խոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի մասին է: ԶԼՄ-ն պետք է փորձի տարբերել իրականում գոյություն ունեցող օգտատերերին կեղծ օգտատերերից՝ ֆեյքերից ու ըստ այդմ նրանց վիրավորական գրառումները հրապարակելու դեպքում պատասխանատվություն կրի:

«Առավոտ»-ի թղթակիցը օրինագծի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ ո՞րն է ողջամիտ ջանք գործադրելը, ի՞նչ պետք է անի լրատվական միջոցը՝ տվյալ օգտատիրոջը գրի՝ արի ժամադրվենք, հանդիպենք, որ իմանամ դու իրական օգտատե՞ր ես:

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ «Նախագիծը փորձել է մանրամասնել առկա իրավակարգավորումը: Այսօր էլ լրատվամիջոցի դեմ կարելի է դիմել դատարան, եթե տեղակատվության աղբյուրն անհայտ է: Անհայտը կարելի է մեկնաբանել՝ օրինակ, եթե դու իրեն չես ճանաչում՝ ինքը անհայտ է: Այդ իսկ պատճառով, նախագիծը փորձել է հստակեցնել, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ անձը ում վիրավորել կամ զրպարտել են փորձում է գտնել դա անողին, սակայն չի կարողանում:

Օրինագծով նախատեսվում է նաև, որ լրատվական միջոցը պատասխանատվություն է կրում կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:

spot_imgspot_img