11.1 C
Yerevan

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը

Նմանատիպ

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15...

Ռուսաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Մոլդովայի և Վրաստանի վրա. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ...

Մարտի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին։

Ողջունելով հյուրին’ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, որն արտահայտվել է փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումներով լավ հիմք են ծառայում միջպետական փոխգործակցության խթանման համար, այս մասին հայտնում են  ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից։

Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար, նախարար Մրկիչը ասաց, որ շատ ուրախ է այցելել Երևան, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել բոլոր հնարավոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։

Հանդիպման օրակարգում էին այս տարվա ընթացքում Սերբիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցությանն առնչվող հարցերը։

2015 թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Սերբիայի նախագահության համատեքստում քննարկվեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրները։

Սերբիայի արտգործնախարարը տեղեկացրեց Կոսովոյի հետ բանակցությունների ընթացքը՝ այս համատեքստում բարձր գնահատելով Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը: Նախարար Մրկիչը վերահաստատեց Մինսկի խմբի համանախագահության գործունեության աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հանդիպումից հետո արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իվան Մրկիչը ստորագրեցին Հայաստանի և Սերբիայի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը։

Ստորագրման արարողությունից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15...

Ռուսաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Մոլդովայի և Վրաստանի վրա. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ...