14.1 C
Yerevan

Հնարավոր է «Նաիրիտը» սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կմիավորեն ջանքերը` ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կհամագործակցեն տարածաշրջանում Իրանի ազդեցությանը հակազդելու...

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

«Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է։ Նիստի հետաձգման համար միջնորդություն է ներկայացրել հայցվոր կողմը, որը չի ներկայացել նիստին։ «Sandbad Tir INTL Transport Co. LTD» իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ ինքը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ ներկայումս իր վստահորդի և «Նաիրիտ» գործարանի միջև բանակցություններ են ընթանում՝ պարտքը մարելու ուղղությամբ։

Ըստ նրա՝ հնարավոր է՝ դատական հայցի պահանջը փոխվի, այսինքն՝ գործարանը սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում։ Խաչիկյանը հայտնել է, որ պարտքի մայր գումարը կազմում է մոտ 30 հազար դոլար՝ հավելած տույժերը, բանկային տոկոսադրույքներն ու կրած վնասի փոխհատուցումը. 2007թվականից «Նաիրիտը» չի մատակարարել կաուստիկ սոդա։
Վ. Խաչիկյանը նշել է, որ այժմ Իրանում Նոր տարի է’ Նովրուզը, և տոներից հետո հնարավոր է «Sandbad Tir INTL Transport Co. LTD»–ի նախագահը ժամանի Երևան, քանի որ ցանկանում է անձամբ մասնակցել դատական նիստին»,–գրում է թերթը։

spot_imgspot_img