Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի, 8-ի, 9-ի, 10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, ապրիլի 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-10-ին նաև ամպրոպ, ապրիլի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան’ 2-7մ/վրկ, ապրիլի 8-10-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունից, Երևանում ապրիլի 6-ին, 8-10-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում’ մինչ և15-20մ/վրկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում