9.1 C
Yerevan

Լաթաքիայի գյուղերում տասնյակ զինյալներ են սպանվել

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Լաթաքիայի հյուսիսային գյուղերում տեղի ունեցող բախումների ժամանակ սիրիական բանակը Հաքրու և Ղամամ ալ Կարամա շրջաններից կանխել է զինված խմբավորումների ներխուժումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Լաթաքիայի տեղեկատավական ցանցի ֆեսբուքյան էջը, տեղի ուենցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց մեծ քանակությամբ զենքերը:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ վերսկսվել են բախումները Քեսաբ գյուղաքաղաքի շրջակայքում: Տեղեկություններ կան, որ նախօրեին հրասանդ է ընկել Լաթաքիա քաղաքի կենտրոնում: Բարբախտաբար, վնասներ չեն արձանագրվել, քանի որ հրասանդն ընկել է քաղաքի մուտքի մոտ՝ ազատ տարածքում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Լաթաքիայի գյուղերում, մասնավորապես Ջաբալ Նասրի շրջանում տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Բացի դրանից, Ֆարլակ անտառներում և շրջակա տարածքներում 39 զինյալներ են սպանվել, տասնյակ զինյալներ վիրավորվել են, ոչնչացվել են նրանց պատկանող 5 տանկերը:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

spot_imgspot_img