3.1 C
Yerevan

Քարվաճառի շրջանում առաջին դասարանցիների թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է շրջանավարտների թվին

Նմանատիպ

Հրապարակվել է Անվտանգության խորհրդի նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի գրասենյակը, ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ....

Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․

Կային ժամանակներ, երբ Հայ վաճառականները գրավել էին աշխարհը։ Չինաստանից...

Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ միշտ պետք է լինենք զինված և միշտ պատրաստ պատերազմի

Հայաստանն, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված, այնպիսի մի խաչմերուկում է,...

«2013-14 ուսումնական տարում Շահումյանի շրջանում էական փոփոխություններ չեն եղել: Ինչպես եւ անցած ուսումնական տարում, այս տարի եւս ունեցել ենք շրջանավարտներ, ովքեր դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ մասնակցել միասնական քննությունների»: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս տարի շրջանն ունի 39 շրջանավարտ, որոնցից 13-ը մասնակցել են ընդունելության միասնական քննություններին:

«Ցավոք, որոշ աշակերտների մոտ արդյունքները գոհացուցիչ չեն, նրանք դրական շեմը չեն հաղթահարել: Մի քանիսը հաղթահարել են, եւ մնում է, որ կարողանան մրցույթն անցնել եւ ընդունվել բուհեր», նշեց պարոն Վարդանյանը:

Ըստ մեր զրուցակցի, դիմորդները դիմում են տարբեր բաժիններ: «Այժմ համակարգը թույլ է տալիս դիմել մի քանի բուհեր: Առաջին հայտով դիմում են իրավագիտական, տնտեսագիտական բաժիններ, իսկ բալերը չբավականացնելու դեպքում մասնակցում են հաջորդ հայտերով նշած բաժինների մրցույթին»:

Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, Շահումյանի շրջանից շրջանավարտները դիմում են հիմնականում Ստեփանակերտի բուհեր: Այս տարի 13 դիմորդներից երկուսն են դիմել երեւանյան բուհեր, իսկ մնացածը՝ Ստեփանակերտի բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Այս տարի ըստ նախնական տվյալների, շրջանի 16 համայնքների դպրոցներ կհաճախեն 75 առաջին դասարանցիներ: Ըստ կրթության բաժնի վարիչի, այս թիվը դեռեւս վերջնական չէ, կարող է փոփոխվել, սակայն հստակ կարելի է ասել, որ վերջին տարիներին առաջին դասարանցիների թիվը 75-80 է:

Անդրադառնալով շրջանի համայնքների դպրոցների հիմնական խնդիրներին, կրթության բաժնի վարիչն առանձնացրեց ուսուցիչների պակասը: Եկող ուսումնական տարում եւս ուսուցիչների պակաս կլինի հատկապես շրջանի ծայրամասային, շրջկենտրոնից կտրված գյուղերում:

Նոր Կարաչինար, Զուար, Հավսաթաղ, Չարեքթար, Նոր Մանաշիդ համայնքերի դպրոցում կան բնագիտական առարկաների եւ օտար լեզուների մասնագետների կարիք. առարկաները պարապում են, սակայն ոչ մասնագետներ:

Ըստ մեր զրուցակցի, խնդիրը ոչ այնքան մասնագետներ գտնելն է, որքան նրանց ժամաքանակով ապահովելը: «Օրինակ, եթե ես քիմիայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար հայտ ներկայացնեմ, ոչ մի մասնագետ չի գա 7-8 ժամով աշխատելու: Մի քանի գյուղերում խնդիր է նաեւ մասնագետների համար տուն գտնելը, բայց որոշ համայնքներում այս խնդիրը լուծելի է»:

Ինչպես տեղեկացրեց շրջանի կրթության բաժնի վարիչը, այս տարի կառավարության որոշմամբ կհիմնանորոգվի Անկաբերդ համայքնի դպրոցը:

«Մյուս դպրոցներում էլ, ինչպես ամեն տարի, վերանորոգումներ կլինեն: Ի ուրախություն մեզ եւ շնորհիվ կրթության նախարարության, այս տարի տրամադրվող գումարը գրեթե կրկնապատկվել է, եւ դրա շնորհիվ դպրոցներում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքն ավելի լավ կերեւա», ամփոփեց մեր զրուցակիցը:

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ

spot_img
spot_img