«Լացիոյի» հարձակվող Սերջիո Ֆլոկարին երկար ժամանակով չի կարողանա օգնել իր թիմին և դեռ հայտնի չէ` երբ կվերադառնա խաղադաշտ: Style Radio-ի եթերում ակումբի բժշկական բաժնի պետ Ռոբերտո Բյանկինին ասել է.
«Հույս ունենք` «Ռոմայի» հետ դերբիից առաջ Սերջիոն կապաքինվի: Սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չենք կարող նշել»:
Հիշեցնենք, որ «Լացիոյում» վնասվածքներ ունեն Միրոսլավ Քլոզեն, Աբդուլայլե Կոնկոն և Կրիստիան Բրոկկին: Իսկ «Ռոմայի» հետ խաղը տեղի է ունենալու ապրիլի 8-ին: