Կանադացի Պատրիկ Չանը երրորդ անգամ անընդմեջ դարձավ գեղասահքի աշխարհի տղամարդկանց չեմպիոն: Վերջին անգամ նման հաջողության էր հասել Ալեքսեյ Յագուդինը 1998 – 2000թթ.: Պետք է նշել, որ չեմպիոնի ելույթում արտասովոր ոչինչ չկար, սակայն ձեռք բերած առավելությունը հնարավորություն տվեց առաջին հորիզոնականում հայտնվել:
Արծաթե մեդալը բաժին հասավ ղազախ Դենիս Թենին, իսկ բրոնզը` իսպանացի Խավիեր Ֆերնանդեսին: