Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը վստահ է նրանում, որ իր թիմի ուժերի սահմաններում է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթահարել «Յուվենթուսի» արգելքը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
-Դիմակայությունը շատ դժվարին կլինի նաև այն պատճառով, որ առաջին խաղը մենք անցկացնելու ենք սեփական հարկի տակ: Մենք շատ կցանկանայինք առաջին հանդիպումը անցկացնել Իտալիայում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ խփել մեկ գնդակ ու ոչ-ոքի խաղալ: Շատ կարևոր է գնդակ բաց չթողնել: Եթե իտալացիների հետ մենք խաղանք այնպես, ինչպես Գերմանիայի գավաթում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ, ապա ես վստահ եմ, որ մեր թիմը դուրս կգա կիսաեզրափակիչ,- ասել է Հյոնեսը: