Ալոնսոն չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Ալոնսոն չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» 31-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի պատրաստվում երկարաձգել համագործակցությունը ակումբի հետ, հաղորդում է Punto Pelota-ն:

Աղբյուրի տեղեկություններով, մադրիդյան ակումբի ղեկավարությունը դիմել է ֆուտբոլիստին’ պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելու համար, սակայն մերժում է ստացել: Չնայած դրան, ակումբը չի պատրաստվում վաճառել իր կիսապաշտպանին, որպեսզի նա թիմում խաղա մինչև 2014 թվականի հունիսը, որից հետո միայն հեռանա ազատ գործակալի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականի ամռանը’ «Լիվերպուլից»: Իսպանիայի այս առաջնությունում նա խաղադաշտ է դուրս եկել 22 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում