Աշխարհի առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Մայամիի մրցաշարի մեկնարկից առաջ խոսել է իր` վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնական վերադառնալու մասին: Հիշեցնենք, որ 2010 թվականին Սերենան ոտքի ծանր վնասվածք ստացավ, ինչի պատճառով վիրահատության ենթարկվեց և երկար ժամանակ ստիպված եղավ բացակայել:
«Եղել են պահեր, երբ ես մտածել եմ` բարձունքների հասնել չեմ կարողանա: Այդ ժամանակ ընդհանրպես չէի մտածում առաջին հորիզոնականի մասին, չէի մտածում թենիսի մասին: Իսկ երբ 2011 թվականի ամռանը վերադարձա կորտ, սկսեցի լավ խաղալ և մտածեցի` ես կարող եմ: Ուրախ եմ կրկին առաջինը լինելու համար: Ես զգում եմ` իմ տեղն առաջին հորիզոնականում է»,-ասել է թենիսիստուհին: