«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին խնդրել է «Գալաթասարայի» հետ խաղից 2 օր առաջ լինել Ստամբուլում:
Խաղը տեղի է ունենալու ապրլիլ 3-ին: Պերեսն ասում է, որ հաճախակի թռիչքները հոգնեցնում են ֆուտբոլիստներին, դրա համար էլ ավելի լավ է շուտ գնալ Թուրքիա ու հանգստի համար էլ ժամանակ ունենալ:
Թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքը դեռ պարզ չէ: