Mercato365-ն հաղորդում է, որ պորտուգալական զույգի գործակալը հանդիպել է «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ:
Խորխե Մենդեսը հանդիպում է ունեցել Նասսր Էլ-Հելաիֆի հետ` Փարիզում: Նրանք քննարկել են Մենդեսի«հաճախորդների» ապագայի հարցը: Հանդիպման վերաբերյալ այլ տեղեկություններ աղբյուրը չի հաղորդում:
Նշենք, որ ֆրանսիական լրատվամիջոցները ևս շարունակում են քննարկել Ռոնալդուի և Մոուրինյոյի` Մադրիդից Փարիզ տեղափոխվելու հարցը. այն դիտարկելով բավականին իրատեսական և լավ տարբերակ երկու ակումբների համար էլ: