Մարոտա. Իբրահիմովիչը չի վերադառնա «Յուվենթուս»

Մարոտա. Իբրահիմովիչը չի վերադառնա «Յուվենթուս»

«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջիուզեպպե Մարոտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի, ինչպես նաև Զլատան Իբրահիմովիչի’ թուրինյան ակումբ հնարավոր վերադարձի մասին:

-Կոնտեն մեծագույն մարզիչ է: Ես հուսով եմ, որ նա «Յուվենթուսում» կաշխատի դեռ երկար տարիներ: Ես լավ հասկանում եմ, որ ոչ բոլոր մարզիչները կարող են համեմատվել Ալեքս Ֆերգյուսոնի հետ, սակայն ես համոզված եմ, որ Անտոնիոն մեզ հետ կհամագործակցի երկար ժամանակ:

Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, ապա Պավել Նեդվեդը ընդհամենը իր կարծիքն է հայտնել նրա խաղի վերաբերյալ: Մենք կարող ենք համաձայնել նրա գնահատականի հետ: Սակայն Զլատանի բնութագիրը չի համապատասխանում մեր պահանջներին: Նա չի վերադառնա Թուրին,- ասել է Մարոտան Radio Anch’io Lo Sport-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում