Մոսկովյան «Դինամոյի» վոլեյբոլիստուհի Նատալյա Օբմոչաեվան խոստովանել է, որ թիմը դժվարությամբ հասավ հաղթանակի:
-Իհարկե,ծանր էր խաղը, բայց մենք կանգ չառանք,խաղացինք մինչև վերջ:Հոգեպես վատ վիճակում չէինք:Մենք ամեն կերպ փորձեցինք ցույց տալ այն ամենը, ինչ արել էինք մարզումների ժամանակ,-ասել է Օբմոչաեվան:
Հիշեցնենք, որ «Դինամոն» Սուպերլիգայում հաղթել էր 3:2 հաշվով (25:21, 12:25, 20:25, 25:21, 15:12):