Պանդև. Ես քվեարկել եմ Մոուրինյոյի օգտին, բայց ՖԻՖԱ-ն ձայնս տվել է դել Բոսկեին

Պանդև. Ես քվեարկել եմ Մոուրինյոյի օգտին, բայց ՖԻՖԱ-ն ձայնս տվել է դել Բոսկեին

«Նապոլիի» հարձակվող Գորան Պանդևը հաստատել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այն խոսքերը, որոնց համաձայն ՖԻՖԱ-ն աշխարհի լավագույն մարզչին ընտրելիս կեղծարարությունների է դիմել: Հիշեցնենք` 2012 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:

«Ես քվեարկել եմ Մոուրինյոյի օգտին, բայց երբ ձայները հաշվեցին, և ՖԻՖԱ-ն հրապարակեց դրանք, հասկացա` տարօրինակ բան է տեղի ունեցել. ՖԻՖԱ-ի տվյալների համաձայն ես ձայնս տվել էի դել Բոսկեին:

Զանգահարել եմ Մոուրինյոյին, որպեսզի ասեմ` իրոք իր օգտին եմ քվեարկել: Ցավոք սրտի, ՖԻՖԱ-ում հաճախ են տեղի ունենում այսպիսի տարօրինակ և անհասկանալի երևույթներ»:

Նշենք նաև, որ Մոուրինյոյի հայտարարությունից հետո ՖԻՖԱ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց` նման բան տեղի չի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում