Բուսկետս. Դել Բոսկեն վաստակել է տարվա լավագույն մարզչի կոչումը

Բուսկետս. Դել Բոսկեն վաստակել է տարվա լավագույն մարզչի կոչումը

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը պաշտպանել է «կարմիր ֆուրիայի» գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք’ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ տարվա լավագույն մարզչի քվեարկությունը կեղծված է եղել: Պատվավոր մրցանակը տրվել է դել Բոսկեին:

-Դել Բոսկեն, ինչպես միշտ, իրեն լավ է զգում: Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ապա մենք այստեղ ենք, որպեսզի խոսենք հավաքականի առաջիկա հանդիպումներից: Սակայն ակնհայտ է, որ դել Բոսկեն լիովին արժանի է այդ մրցանակին: Նա վաստակել է այդ կոչումը: Բայց մենք չենք ցանկանում մասնակցել այս թեմայով քննարկումներին,- ասել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում