«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կօգնի «ՊՍԺ»-ին նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպմանը:
Պորտուգալացի մասնագետը ֆրանսիական ակումբին է տրամադրել «Բարսելոնայի» հետ իր թիմի վերջին երկու խաղերի տեսագրությունները, որոնցում ցուցադրված են կատալոնական ակումբի թույլ կողմերը: Այս քայլը պայմանավորված է նրանով, որ Մոուրինյոն ջերմ հարաբերությունների մեջ է փարիզցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ու ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ «Ռեալը» վերջին երկու հանդիպումներում’ համապատասխանաբար 3-1 ու 2-1 հաշիվներով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ: