Մեսսին «Սելթայի» հետ խաղում կարող է նոր ռեկորդ գրանցել

Մեսսին «Սելթայի» հետ խաղում կարող է նոր ռեկորդ գրանցել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ազգային առաջնության 29-րդ տուրի «Սելթայի» հետ խաղում կարող է նոր ռեկորդ գրանցել, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Այս մրցաշրջանում արգենտինացին գրավել է կատալոնական ակումբի բոլոր մրցակիցների դարպասը’ բացառությամբ «Սելթայի»: Բացի այդ, տաղանդավոր ֆուտբոլիստը հաջողության է հասել 18 խաղ անընդմեջ: Ու եթե Վիգոյում նա կարողանա գրավել մրցակցի դարպասը, ապա դա կնշանակի, որ Մեսսին գոլ է խփել այն բոլոր խաղերում, որոնք առաջնության մեկ շրջան են կազմում: Դա դեռ ոչ ոքի չի հաջողվել:

Արգենտինացին շատ է ցանկանում դուրս գալ խաղադաշտ նաև այն պատճառով, որ հանդիպմանը պահեստայինների նստարանից կկարողանա հետևել Տիտո Վիլանովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում