Ինտերը կփորձի գնել «Բարսելոնայի» պաշտպանին

Ինտերը կփորձի գնել «Բարսելոնայի» պաշտպանին

Միանգամից երկու իտալական պարբերականներ գրում են, որ «Ինտերը» պատրաստվում է ուժեղացնել իր պաշտպանությունը «Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյայի օգնությամբ:

21-ամյա ֆուտբիստի կարողությունները Կատալոնիայում շատ բարձր են գնահատում, սակայն նա դեռևս չի կարողանում հիմնական կազմում հայտնվելու համար մրցակցել Դանի Ալվեսի հետ: Իսկ միլանյան ակումը պատրաստ է իսպանացուն խաղային շատ ժամանակ տրամադրել:

«Բարսելոնայի» հետ ունեցած ֆուտբոլիստի պայմանագիրը գործում է մինչև 2014 թվականը:

Հիշեցնենք, որ «Ինտերը» պայքարում է նաև կատալոնական ակումբի մեկ այլ ֆուտբոլիստի’ Ալեքսիս Սանչեսի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում