Սերենա Ուիլյամս. Փորձում եմ օրինակ վերցնել Շարապովայից
29/03/2013 16:45
Նմանատիպ
Մայամիի մրցաշարի եզրափակչում մրցելու են աշխարհի ներկայիս լավագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան: Սերենան WTA-ի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է այդ հանդիպումից ունեցած սպասելիքներից:
«Սիրում եմ խաղալ Մարիայի հետ, սիրում եմ նրան տեսնել կորտի հակառակ կողմում: Նա կարողանում է լավ խաղ ցուցադրել, երբ անհրաժեշտ է: Ես հաճույքով եմ ընդունում մարտահրավեր մի մարդու կողմից, ով իր անունը գրել է թենիսի պատմության մեջ:
Շարապովան հիանալի մարզավիճակում է: Ես դժվարին խաղ եմ ակնկալում: Նա վաղուց չի պարտվել, այնպես որ անհրաժեշտ է լավ պատրաստվել: Մարիան միշտ զարգացում է ապրում, և ես այս առումով նրանից փորձում եմ օրինակ վերցնել»,-ասել է Ուիլյամսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում