Հայնկես. Նոյերի սխալը Ղազախստանի հետ խաղում արդեն մոռացվել է
30/03/2013 13:38
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը նշել է, որ թիմի դարպասապահ Մանուել Նոյերը գտնվում է հոգեբանորեն լավ վիճակում, հաղորդում են գերմականան ԶԼՄ-ները:
Խնդիրը նրանում է, որ դարպասապահին վերջին օրերին շատ են քննադատում Գերմանիայի ու Ղազախստանի հավաքականների մրցավեճում թույլ տված կոպիտ սխալի համար: Այդ խաղում գերմանացիները հաղթեցին 4-1 հաշվով, սակայն այդ մեկ գոլը ղազախները խփեցին հենց Նոյերի սխալից:
-Ես արդեն խոսել եմ Մանուելի հետ, ու այդ դեպքը մնացել է անցյալում: Ճիշտ է, նա այդ դրվագում սխալ թույլ տվեց, սակայն «Բավարիայի» դարպասը այս մրցաշրջանում նա դեռևս անթերի է պաշտպանում: Եվ իրեն լավ է դրսևորել ոչ միայն որպես դարպասապահ,- ասել է Հայնկեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում