Լևոն Արոնյանի սրտի տիրուհին` Արիաննե Կաոիլի (լուսանկարներ)
Նմանատիպ
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհին` Արիաննե Կաոիլին ծնվել է 1986-ին Մանիլայում, հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը ունի հոլանդացու եւ իռլանդացու արմատներ:
Արիաննեն ունի միջազգային վարպետի կոչում և ներկայացնում է Ավստրալիայի շախմատի ֆեդերացիան: Զույգն առաջին անգամ հանդիպել է 1996 թվականին` աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, իսկ ընկերությունը սկսվել է 2006 թվականից:
Արոնյանի սիրելին տարբեր նախասիրություններ ունի: Հարցազրույցների ժամանակ նա նշել է` սիրում է լատինական պարեր, երգում է նաև գրում երաժշտություն: Արիանեն շատ է սիրուն նաև հայկական խոհանոցը. հատկապես Լևոնի մայրիկի պատրաստած ուտեստները: Իսկ վերջերս նա ինքն էր փորձել ամառային տոլմա պատրաստել սիրելիի համար:
Ուշագրավ է, որ Արոնյանն ու Արիաննեն երբեք իրար հետ շախմատ չեն խաղում: Այս առիթով ֆիլիպինուհին ասել է.
«Մենք երբեք միմյանց դեմ չենք խաղում: Ես այդքան հիմար չեմ, որ, նույնիսկ, փորձեմ»:
Թե երբ է զույգը պատրաստվում ամուսնանալ, դեռ հայտնի չէ.. Լևոն Արոնյանը խուսափում է շատ խոսել անձնական կյանքի մասին և պարզապես նշում է` մենք դեռ ընկերություն ենք անում 🙂
Հետևեք մեզ նաև Telegram-ում