Մոտտան, այդուհանդերձ, հնարավոր է մասնակցի «Բարսելոնայի» հետ խաղին
30/03/2013 15:10
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է թիմի կիսապաշտպան Տիագո Մոտտայի առողջական վիճակի մասին:
-Հինգշաբթի Տիագոն բուժզննում անցավ, որը դրական արդյունքներ ցույց տվեց: Կարող եմ ասել’ շատ հավանական է, որ նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնայի» հետ խաղում:
Ինչ վերաբերում է Լուկաս Մոուրային, ապա նրա մոտ ամեն ինչ կարգին է: «Մոնպելյեյի» հետ խաղում ես որոշեցի ռիսկի չենթարկել նրա առողջությունը: Այո, Լուկասը ամբողջովին պատրաստ չէ, սակայն կմասնակցի կատալոնացիների հետ մրցավեճին,- ասել է իտալացի մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում