«ՊՍԺ»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ «Բարսելոնայի» հետ հանդիպումը լուսաբանելու համար 960 հայտ է ստացվել լրագրողների կողմից: Սակայն «Ստադ դե Պրենս» մարզադաշտը միայն 340 լրագրող կարող է տեղավորել: Բացի այդ 90 լուսանկարիչ արդեն հայտավորված են:
Հիշեցնենք, որ թիմերի միջև խաղը կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում, ապրիլի 2-ին, Ֆրանսիայում: