«Կարպատներ»-Շախտյոր»` 1:2. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
30/03/2013 23:23
Նմանատիպ
Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվել էր «Կարպատներին»:
Հանդիպման բոլորը գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում. հաշիվը 32-րդ րոպեին բացեց Տեյշերան: 44-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Ժովտյուկը, սակայն ընդամենը մի քանի րոպե անց Յարոսլավ Ռակիցկին դարձավ հաղթական գոլի հեղինակ. «Կարպատներ»-«Շախտյոր»` 1:2
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, նա մրցակցի դարպասի մոտ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն դրանք գոլերի վերածել չհաջողվեց:
Հավելենք` այս հաղթանակից հետո «հանքափորներն» ունեն 63 միավոր և շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Կարպատները» 23 միավորով մնաց դեռևս 13-րդ հորիզոնականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում