Մոուրինյո. Կասիլյասը «Գալաթասարայի» հետ խաղին չի հայտավորվի

Մոուրինյո. Կասիլյասը «Գալաթասարայի» հետ խաղին չի հայտավորվի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ազգային առաջնությունում իր թիմի նպատակը երկրորդ տեղն է: Այս մասին նա խոսել է «Սարագոսայի» հետ խաղից հետո` 1:1.

-Այս խաղը Չեմպիոնների լիգայի ելույթների վրա չի ազդի: Բոլորը գիտեն, որ մեր նպատակը Իսպանիայի գավաթում ու Չեմպիոնների լիգայում հաջող ելույթներն են: Իսկ ազգային առաջնությունում պետք է երկրորդը լինենք:

Չեմ կարող ասել, թե մինչև միցաշրջանի ավարտը որ ֆուտբոլիստը հիմնական կազմում կխաղա: Բայց Դիեգո Լոպեսը կրկին իր դիրքերում էր: Նա փրկեց մեզ գոլից: Անկեղծ լինենք ու ասենք, որ հիմնական կազմից նրան դուրս թողնելը բարդ կլինի: Ինչ վերաբերում է Իկեր Կասիլյասին, ապա կարծում եմ, որ նա «Գալաթասարայի» հետ խաղին չի հայտավորվի: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում