Ռեսինո. Շատ գոհ եմ, որ խաղացողները չվախեցան «Բարսելոնայից»

Ռեսինո. Շատ գոհ եմ, որ խաղացողները չվախեցան «Բարսելոնայից»

«Սելթայի» գլխավոր մարզիչ Աբել Ռեսինոն գոհ էր իր թիմի խաղից Լա Լիգայի 29-րդ տուրի «Բարսելոնայի» հետ տնային մրցավեճում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Տանտերերը կատալոնացիների խփած երկու գոլին պատասխանեցին նույնքան գնդակներով ու գրանցվեց ոչ-ոքի:

-Մենք մեկ միավոր վաստակեցինք, սակայն ինձ համար կարևորն այն է, որ այս խաղը բեկումնային լինի ու մեր խաղացողները հետագայում ավելի շատ աշխատեն ու ջանք ներդնեն պայքարի համար: Ես շատ գոհ եմ նրանից, որ մեր ֆուտբոլիստները չվախեցան նման մակարդակի մրցակցից: Այսօր մեր խաղացողները հասկացան, որ իրենք նույնպես կարող են պայքարել գրանդների դեմ,- ասել է Ռեսինոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում