Վենգերը ամռանը պատրաստվում է մի քանի աստղային ձեռքբերումներ կատարել
Նմանատիպ
Ինչպես հայտնի է, ամառային ամիսներին «Արսենալը» պատրաստվում է հրաժարվել մի շարք խաղացողների ծառայություններից: Թիմից կհեռանան Արշավինը, Բենդտները, Շամախը, Անդրե Սանտոսը, Ջորուն ու Սկիլաչին: Հարցականի տակ է նաև Վերմալենի, Շչեսնիի, Ժերվինյոյի, Մերտեսակերի ու Ռոսիցկու ապագան լոնդոնյան թիմում:
Ահա և այս ամենի արդյունքում ամռանը Վենգերի տրամադրության տակ կլինի 70 մլն. ֆունտ, ինչի օգնությամբ էլ նա պատրաստվում է ձեռք բերել մի քանի աստղային խաղացողների:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, լոնդոնյան ակումբի հայացքը հիմնականում Բունդեսլիգայի կողմն է, մասնավորապես’ խոսքը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող Ռոբերտ Լևանդովսկու ու Մարիո Գյոթցեի մասին է: Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը հետաքրքրում է նաև «Մանչեսթեր Յունայթեդին»: Վենգերի նշանառության տակ է նաև «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերը:
Տեղեկացվում է նաև, որ «կանոնիերները» պատրաստ են 8,5 մլն. եվրո հատկացնել «Լիոնի» կիսապաշտպան Մաքսիմ Գոնալոնի ձեռքբերման համար: Իսկ «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը արդեն վաղուց է գտնվում ակումբի ուշադրության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում