Հաասը բարձր է գնահատում Շարապովային
31/03/2013 15:15
Նմանատիպ
Գերմանացի թենիսիստ Տոմմի Հաասը, ով նախկինում մարզվել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ, բարձր է գնահատել նրա կամային որակները:
-Ես գիտեմ նրան վաղ հասակից: Առաջին անգամ տեսել եմ Նիկ Բոլլետյերիի ակադեմիայում, երբ նա յոթ տարեկան էր: Այն ժամանակվանից էլ նկատվել է նրա հսկայական պոտենցիալը: Շարապովան կարողացավ հաղթահարել ուսի վնասվածքը, որը խնդիրներ առաջացրեց ,և նա երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ բարձրագույն մակարդակին: Ես էլ եմ դրա միջով անցել և շատ լավ եմ հասկանում նրան: Մարիան շատ աշխատասեր է և ամեն ինչ անում է իր նպատակներին հասնելու համար,- ասել է Հաասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում