«Սպարտակ»-«Կուբան»` 2:2. Արազ Օզբիլիսը` ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր Կրասնոդարի «Կուբանին»: Ինչպես գիտեք, երկու թիմերի կազմերում էլ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ. Յուրա Մովսիսյանը պաշտպանում է մոսկովյան ակումբի գույները, իսկ Արազ Օզբիլիսը և Մարկոս Պիցցելին` «Կուբանի»:
Առաջին խաղակեսն անհաջող դասավորվեց հյուրերի համար. 23-րդ րոպեին Կաբորեի ինքնագոլը առաջ մղեց «Սպարտակին»: Երկրորդ խաղակեսում պայքարն ավելի լարված էր. նախ 56-րդ րոպեին անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արազ Օզբիլիսը, ապա Բուկուրը Կաբորեի փոխանցումից հետո առաջ մղեց «Կուբանին»: Սակայն հանդիպման վերջնական խոսքն «ասացին» դաշտի տերերը. 82-րդ րոպեին Խուրադոն ձևակերպեց խաղի ամփոփիչ հաշիվը` 2:2:
Նշենք, որ Յուրա Մովսիսյանը մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր և փոխարինվեց միայն 85-րդ րոպեին, իսկ Մարկոս Պիցցելին փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին:
Հավելենք` այս ոչ-ոքիից հետո երկու թիմերն էլ ունեն 37-ական միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում