Ջերրարդ. «Լիվերպուլը» դեռ կարող է տարին ավարտել լավագույն հնգյակում

Ջերրարդ. «Լիվերպուլը» դեռ կարող է տարին ավարտել լավագույն հնգյակում

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերրարդը Պրեմիեր լիգայի «Ասթոն Վիլլայի» հետ հանդիպումից հետո, որում իր թիմը հաղթանակ տոնեց 2-1 հաշվով, կիսվել է տպավորություններով:

-Մենք բնավորություն ցույց տվեցինք: Վերջում դժվար էր, սակայն, կարծում եմ, առաջին կեսում մենք արեցինք ամեն հնարավորը, որպեսզի առավելություն ունենանք: Ընդմիջմանը մարզիչը ասաց, որ մենք կարող ենք ավելին անել, ինչը մեզ հետագայում վստահություն տվեց:

Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում ու մրցաշրջանն ավարտել որքան հնարավոր է բարձր տեղում: Եթե մենք կարող ենք գրավել 5-րդ կամ 6-րդ տեղը, ապա դա միայն նրա համար, որ ցանկանում ենք դա անել,- ասել է անգլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում