Էֆֆենբերգ. Գոմեսը շատ կարևոր է «Բավարիայի» համար

Էֆֆենբերգ. Գոմեսը շատ կարևոր է «Բավարիայի» համար

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆֆենբերգը խոսել է «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսի մասին:

-Գոմեսը շատ կարևոր է «Բավարիայի» համար: Լավ է, իհարկե, որ Կլաուդիո Պիսարոն, համարվելով պահեստային խաղացող, դաշտում հայտնվելուն պես կարողանում է մի քանի գոլերի հեղինակ դառնալ, սակայն Գոմեսը արդեն շատ բան է արել ակումբի համար, ու նա ի վիճակի է թիմին օգուտ բերել նաև ապագայում: Մանջուկիչն ու Գոմեսը այն հարձակվողներն են, որոնց անհրաժեշտությունը «Բավարիան» ունի: Ես չէի ցանկանա վաճառել նրանցից և ոչ մեկին,- ասել է գերմանացին Bild-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում