Ալեքս. Մոուրինյոն ցույց է տվել իր մակարդակը «Բարսելոնայի» հետ դիմակայությունում

Ալեքս. Մոուրինյոն ցույց է տվել իր մակարդակը «Բարսելոնայի» հետ դիմակայությունում

«ՊՍԺ»-ի պաշտպան Ալեքսը գովասանքի խոսքեր է շռայլել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Բրազիլացին ընդգծել է, որ պորտուգալացի մասնագետը իր բարձր կարգը հաստատել է կատալոնական ակումբի հետ հանդիպումներում:

-«Բարսելոնան» լավագույն թիմն է, որը ես երբևէ տեսել եմ: Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, ապա նա լավ մարդ է ու ուժեղ մասնագետ: Նա միշտ է շատ է աշխատում ու փնտրում է թիմի համար հնարավոր լավագույն տարբերակը: Իր մակարդակը նա ցույց է տվել «Բարսելոնայի» հետ դիմակայությունում: Այդքան էլ հեշտ չէ կանգնեցնել այդ թիմին,- ասել է Ալեքսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում